ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն այսօր առավոտյան CNN հեռուստաալիքին հայտարարել է, որ ինքը «չի մտածում» միլիարդատեր Իլոն Մասկի մասին և մոտ ապագայում նրա հետ չի խոսելու։ «Ես նույնիսկ չեմ մտածում Իլոնի մասին։ Նա խնդիր ունի։ Խեղճը խնդիրներ ունի», - ասել է Թրամփը։ Այն հարցին, թե արդյոք զրուցե՞լ է Մասկի հետ, նա պատասխանել է. «Ոչ։ Կարծում եմ՝ որոշ ժամանակ նրա հետ չեմ խոսի, բայց նրան ամենայն բարիք եմ մաղթում»։               
 

Երեխաների պաշտպանության միջազգային օրը «Գաֆէսճեանում»

Երեխաների պաշտպանության միջազգային օրը «Գաֆէսճեանում»
31.05.2014 | 13:30

Հունիսի 1-ին «Գաֆէսճեան» արվեստի կենտրոնը և «ԱրմենՏել» ընկերությունը հրավիրում են բոլորին միասին տոնելու Երեխաների պաշտպանության միջազգային օրը Գաֆէսճեան քանդակների պարտեզում: Կենտրոնից տեղեկացնում են, որ ավանդույթ դարձած այս միջոցառումը նախորդ տարիներին ներգրավել է տասնյակ հազարավոր երեխաների և ծնողների Հայաստանի բոլոր անկյուններից:

Այս տարի Հունիսի 1-ի տոնախմբությունը կմեկնարկի ժամը 12:00 Գաֆէսճեան քանդակների պարտեզում: Երեխաները հնարավորություն կունենան մասնակցելու ստեղծագործական խմբակներին և ժամանցային ծրագրերին, իսկ հեքիաթների սիրված հերոսներն անսպառ ուրախություն կպարգևեն բոլոր մասնակիցներին:
Համերգային հատվածը կմեկնարկի ժամը 13:30: Մի շարք մանկական երաժշտական խմբեր ելույթ կունենան «Գաֆէսճեան» արվեստի կենտրոնի փոքրիկ այցելուների համար: Այնուհետև ծրագիրը կշարունակի ՄԻԿԱԴՈ խումբը, որը հանդես կգա ժամը 15:00:
Միջոցառման գլխավոր գործընկերն է «ԱրմենՏել» ընկերությունը, ինֆորմացիոն հովանավորն է «Շողակաթ» հեռուստաընկերությունը:

Դիտվել է՝ 751

Մեկնաբանություններ